Լրահոս
Քաղաքական
11:10
13.05.22
226

Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի. Աննա Գրիգորյանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման մասին

Գերասիմ Վարդանյանն այսօր կալանավորվեց: Որոշումն, իհարկե, կանխատեսելի էր, որովհետև կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչը Սուրեն Նավոյանն է, ով, ծառայողական քննության մեջ գտնվելով, հրապարակային միացավ 2018-ի իրադարձություններին, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Իսկ կալանքի միջնորդություն բավարարողը Դավիթ Արղամանյանն է: Մարդ, որ նույն 2018-ին ստանձնել էր շարժման թմբկահարի պարտականությունը: Փաստ է, որ գործում ներգրավված 2 անձինք էլ հավատարմության երդում են տվել 1 անձի և սպասարկում են բացառապես այդ մեկի շահերը:

Փաստ է նաև, որ ոչ մի հիմք չունեցող քրեական գործերը որևէ կերպ չեն խոչընդոտելու ո’չ շարժմանը, ո’չ առավել ևս անհիմն ազատազրկված տղաների պայքարին: Գերասիմ Վարդանյանը պայքարում է հանուն բոլորիս ազատության, մեր երկրի ինքնիշխանության, Արցախի անկախության համար:

Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի»: