Լրահոս
Միջազգային
11:42
31.10.22
98

Հնդկաստանում կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 130-ը

Img default alt hy

Հնդկաստանի Հուջարաթի նահանգի Մորբի քաղաքում հետիոտն կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել Է 132-ի, ևս երկուսը համարվում են անհետ կորած, որոնողական գործողությունն աղետի վայրում մոտենում Է ավարտին, հայտարարել է նահանգի ներքին գործերի նախարար Հարշ Շանգհավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India-ն:

NDTV-ն հաղորդել Է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին: Նախարարի խոսքով՝ փաստի շուրջ հարուցվել է քրեական գործ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել, որ միջադեպը կհետաքննվի կառավարական հանձնաժողովի կողմից:

Զոհվածների և տուժածների ընտանիքները փոխհատուցում կստանան: Ողբերգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի երեկոյան Մորբի քաղաքում: 19-րդ դարի վերջին կառուցված հետիոտն կախովի կամուրջը փլվել Է Դիվալի տոնի ամենաթունդ պահին, կես տարվա վերանորոգումից մի քանի օր անց:

Փլվելու պահին կամրջի վրա եղել Է շուրջ 400 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ասում են ականատեսները:

Ըստ նախնական վարկածի, քանդվելու պատճառը դարձել Է գերծանրաբեռնվածությունը: Շատերն ընկել են գետը, մյուսները հասցրել են կառչել պաշտպանիչ ցանցից, իսկ հետո բարձրացել կամրջի թեքված մասով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: