Լրահոս
Հասարակական
13:52
04.11.25
2 072

Հնարավոր է՝ Տիգրանը սպանվել է հայտնաբերվելուց 3 օր առաջ․ փորձաքննության պատասխանը դեռ չկա

Img default alt hy

3-ամյա Տիգրանը հայտնաբերվելուց 3 օր առաջ հնարավոր է ողջ է եղել: Այս մասին վարկածը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է որոնողական աշխատանքներին կամավորաբար մասնակցած Սվետլանա Լավոչկինան.

«Որքան ես գիտեմ, երեխան, որին գտել են, մահացել է 2-3 օր առաջ: Այսինքն , այս ամբողջ ընթացքում երեխան ողջ է եղել: Նրան հավանաբար ինչ-որ տեղ թաքցրել են: Եթե դա այդպես է, ապա դա զայրույթի պահին է եղել և երևի տանն է եղել, որոհետև այլ տրամաբանություն չկա»,- ասել է նա: 

Մենք Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե արդյոք Տիգրանը սպանվել է հայտնաբերվելուց 3 օր առաջ, մեզ փոխանցեցին, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, և միայն ստանալուց հետո հարցերին պատասխաններ կտրվեն: