-
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26 -
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարները.
Վերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները,
Հիշատակելով «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ մայիսի 14-ի կոնվենցիան և դրա 1954թ․ մայիսի 14-ի և 1999թ․ մարտի 26-ի Արձանագրությունները, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ․ նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» 1972թ․ նոյեմբերի 16-ի կոնվենցիան, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ․ կոնվենցիան և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիան, և խրախուսելով համատեղ ջանքերն՝ ուղղված այդ նպատակներին, ցույց տալով Ֆորումի նվիրվածությունը միջազգային մշակութային համագործակցությանը,
Հաշվի առնելով, որ հունիսի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրվել է որպես Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր, և ճանաչելով քաղաքակրթությունների, մշակույթի, կրոնների և հավատքների միջև ավելի խորը ըմբռնման և հարգանքի խթանման գործում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արժեքավոր դերակատարումը, և այս առումով, խրախուսելով բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, նշել Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրը կրթական և հանրային իրազեկման գործողությունների միջոցով,
Ընդգծելով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ որպես միջմշակութային երկխոսության, սեփական մշակութային ժառանգության պաշտպանության և առաջմղման ոլորտում համագործակցության, խաղաղության և բռնությունից զերծ մշակույթի խթանման միջկառավարական հարթակ,
Ընդգծելով, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի» 70-ամյակը (1954թ.) և դրա Արձանագրության 25-ամյակը լավ առիթ են միջազգային հանրության ջանքերի համախմբման և ամրապնդման համար՝ պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը զինված հակամարտությունների և խաղաղ ժամանակ,
Ընդգծելով, որ ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը,
Դատապարտելով մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը, յուրացումը և ժխտումը, ի թիվս այլոց՝ կրոնական վայրերի և հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային արժեքների կողոպուտն ու մաքսանենգությունը զինված հակամարտությունների ընթացքում,
Ընդգծելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են նպաստել հակամարտությունների սրմանը՝ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքների իրացումը,
Մտահոգություն հայտնելով մշակութային ժառանգության պահպանման վրա կլիմայի փոփոխության, ծայրահեղ եղանակային պայմանների, բնական աղետների անբարենպաստ ազդեցության կապակցությամբ,
Ընդգծելով նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանության և վերականգնման գործում,
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր մանդատի շրջանակներում ձեռնարկված գործողությունները՝ պաշտպանելու և պահպանելու վտանգված մշակութային ժառանգությունը և զինված հակամարտությունների ժամանակ մշակույթի պաշտպանությանն ու մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված գործողությունները,
Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շարունակական ջանքերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղության և բռնության բացառման մշակույթի խթանմանը՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ կանանց կազմակերպությունների, երիտասարդության, բարերարների, կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների, ակադեմիայի, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ,
1․ ընդգծեցին իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն,
2․ շեշտեցին միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների վերադարձը,
3․ խրախուսեցին անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում,
4․ միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ արեցին խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը,
5․ պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը,
6․ ողջունեցին Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը,
7․ խրախուսեցին միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություններին, որ իրենց անդամ պետությունների հետ համագործակցությամբ ընդլայնեն իրենց գործունեությունը` ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը կլիմայի փոփոխությունից և եղանակի անբարենպաստ պայմաններից,
8․ պայմանավորվեցին ձեռնարկել հետևյալ միջոցները Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար.
8․1 դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շարունակականության և գործառնական արդյունավետության բարձրացման ուղիները.
8․2 ստեղծել ազգային պատասխանատուների ցանց՝ նպատակ ունենալով ապահովել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում գործողությունների համակարգումը և համահունչ ընթացքը.
8.3․ դիտարկել վեբկայք ստեղծելու գաղափարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ինստիտուցիոնալ հիշողությունը հետագայում պահպանելու և ամրապնդելու համար.
8․4 միասնաբար նպաստել անդամների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդհանուր առաջնահերթությունների՝ համագործակցային նախաձեռնությունների և խորհրդակցությունների միջոցով առաջխաղացմանը.
8․5 դիտարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում բարեկամական խմբի ստեղծումը՝ համաձայնեցված նախաձեռնությունների և համատեղ խորհրդակցությունների նպատակով.
8․6 դիտարկել համատեղ հայտարարություններ ու նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովների և Գործադիր խորհրդի նստաշրջաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մանդատ ունեցող միջկառավարական այլ մարմիններում, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տարեկան ժողովներում և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններում համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ միջազգային հարթակներում ֆորումի ձայնն ուժեղացնելու նպատակով.
8․7 խրախուսել ֆորումի անդամ պետությունների համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ֆորումի անդամ պետությունների համատեղ հայտերի ներկայացման միջոցով՝ անդամ պետությունների մշակութային ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ներառելու համար՝ ցուցադրելով բազմազան ավանդույթների հարստությունը,
8․8 համագործակցաբար մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ համապատասխան միջոցառումներին՝ փորձը կիսելու և հավաքական ձեռքբերումները ցուցադրելու համար.
8․9 ուսումնասիրել անդամ պետությունների միջև համատեղ հնագիտական պեղումների և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի հնարավորությունները, հատկապես պատմական և մշակութային ընդհանուր կապեր ունեցող տարածաշրջաններում.
8․10 դիտարկել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությունը՝ համատեղ խթանելու մշակութային և հոգևոր զբոսաշրջությունն՝ օգտագործելով ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումները, խրախուսել կայուն զբոսաշրջության պրակտիկան և խթանել փոխըմբռնումը զանազան մշակութային վայրերի և պրակտիկանների առաջխաղացման միջոցով.
8․11 մշակել հոգևոր զբոսաշրջության համատեղ նախաձեռնություններ, որոնք ընդգծում են անդամ պետությունների եզակի կրոնական ժառանգությունը և խթանում կայուն զբոսաշրջության փորձառությունը.
8․12 իրականացնել կայուն զբոսաշրջության նախաձեռնություններ՝ նվազագույնի հասցնելու հոգևոր զբոսաշրջության գործունեության ազդեցությունը բնության վրա և պահպանելու կրոնական վայրերի ինքնությունը.
8․13 խրախուսել համատեղ ներդրումները վիրտուալ տուրերի և կրոնական վայրերի առցանց տվյալների բազաների ստեղծման համար՝ ապահովելով ուխտավորների և հետազոտողների հեռահար մուտքը.
8․14 խրախուսել համատեղ ներդրումները կրոնական վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են ճանապարհները, տրանսպորտը և կացարանները [*].
8․15 մշակել նոր անդամակցության ընթացակարգերի և դիտորդի կարգավիճակի չափանիշներ, որոնք պետք է համաձայնեցվեն կոնսենսուսով՝ խթանելով համաժողովի շրջանակներում ներառականությունն ու բազմազանությունը, միաժամանակ ողջունելով նոր երկրների անդամակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին,
8․16 ստեղծել անդամ պետությունների մշակութային ժառանգության փորձագետների ցանց՝ մշակութային արժեքների ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար՝ ցույց տալով ֆորումի հանձնառությունը միջազգային մշակութային համագործակցությանը.
8․17 կազմակերպել կարողությունների զարգացման աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր անդամ երկրներում ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ կենտրոնանալով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են պահպանումը, վերականգնումը և թանգարանների կառավարումը.
8․18 նպաստել մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահետազոտական ջանքերի մեկտեղմանը՝ օգտագործելով անդամ երկրների ակադեմիական շրջանակների փորձը՝ խորացնելու փոխըմբռնումը և խթանելու մշակութային երկխոսությունը.
8․19 համագործակցել թվայնացման նախագծերի շուրջ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու համար՝ ներառյալ վիրտուալ թանգարանների և առցանց տվյալների բազաների ստեղծումը.
8․20 դիտարկել անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու համար հարթակների ստեղծման գաղափարը՝ խթանելով երկխոսությունը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդական նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղության մշակույթին և ժառանգության պաշտպանությանը:
9. ընդգծեցին քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ դերակատարների դերը՝ ներառյալ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ազգային հաստատությունները, կրոնական առաջնորդները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, կանանց կազմակերպությունները, երիտասարդները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները՝ խաղաղության և ոչ բռնության մշակույթի, հանդուրժողականության, ոչ խտրականության, կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և մշակութային իրավունքի խթանման գործում:
10. դատապարտեցին շարունակվող հակամարտությունների արդյունքում մշակութային և ժառանգության օբյեկտների ոչնչացումը:
11. Նախարարները շնորհակալություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպման հյուրընկալման համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։
12. Նախարարները ողջունեցին 2025 թվականին Ֆորումի նախագահությունը ստանձնելու և 9-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելու Հունաստանի Հանրապետության պատրաստակամության մասին հայտարարությունը և միաձայն հաստատեցին այդ որոշումը:
[*] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին:
-
20:21
10.07.26
Եվս մի մարզպետ չի վերցնի մանդատը
Կարդալ ավելին
-
20:18
10.07.26
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
Կարդալ ավելին
-
19:30
10.07.26
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Կարդալ ավելին
-
19:07
10.07.26
Վայոց Ձորի մարզպետը չի վերցնի պատգամավորական մանդատը
Կարդալ ավելին