Լրահոս
Արցախ
21:15
04.04.23
111

«Հլա դիրքավորվում են, 2 հատ, 3 հատ պոստ ա դրած ամեն 100 մետրի վրա». իրավիճակը Տեղ գյուղում

Մեկ շաբաթ է՝ դիրքավորվում է թշնամին Տեղ գյուղից զավթած տարածքում, խրամատ է փորում, նոր ուժեր կենտրոնացնում: Տեղ գյուղի բնակիչները այսօր «Հայլուր»-ի թղթակցին պատմել են, որ ադրբեջանցիների հենակետերը ոչ թե 11-ն են, ինչպես գիտեն շատերը, այլ արդեն ամեն 100 մետրի վրա 2, 3 հենակետ ունի դրած թշնամին: