Լրահոս
Հասարակական
11:37
09.09.24
335

Հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Միսակյանի գլխավորությամբ։  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։