Լրահոս
Քաղաքական
19:57
06.10.24
352

Հիմա գնալու ենք Սահմանադրական դստարան. Սրբազան

Img default alt hy

Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Այս մասին հանրապետության հրապարակում հայտաարարեց Բագրատ Սրբազանը։

«Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»։

Սրբազանը Սահմանադրական դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին հրավիրեց Սահմանադրական դատարանի մոտ։

Նա նշեց, որ հետագա անելիքների մասին կհայտարարեն Սահմանադրական դատարանի առջև:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կայացրած քննարկմանը որոշել է, որ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը իրավական ուժ չունի։