Լրահոս
Քաղաքական
21:28
12.02.26
117

Հիբրիդային վտանգ էլ չկա՞. Ռուսաստանը նորից «սիրելի բարեկամ» է դարձել Հայաստանում ընտրությունից առաջ

Ընտրությունները իրար են խառնել նաև գործող ուժի արտաքին քաղաքական վեկտորները: 

Ռուսաստանից Հայաստանին սպառնացող իբր հիբրիդային սպառնալիքների մասին ուղիղ հայտարարող քաղաքական թիմը հիմա սաստում է այն մարդկանց, որոնք Փաշինյանի թիմի հակառուսական տրամադրությունների պատճառով կարծիք են ձևավորել, թե Ռուսաստանը Հայաստանի թշնամին է: Վերլուծաբանները նկատել էին նաև Ալեն Սիմոնյանի հռետորաբանության փոփոխությունը՝ Մոսկվա այցից առաջ ու դրանից հետո: