Լրահոս
Քաղաքական
12:55
21.05.22
241

ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը

Img default alt hy

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խումբն արդյունավետ է, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել մի շարք հարցերի շուրջ, սակայն կան նաև տարաձայնություններ։

Ըստ նրա՝ առաջիկայում կհամաձայնեցվի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրը։