Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:00
19.01.23
64

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ

Img default alt hy

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական էջում: