Լրահոս
Քաղաքական
16:20
25.10.22
154

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանը «նոտան» ստացե՞լ է. Կարեն Ճշմարիտյան

Img default alt hy

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրել է․

«Հայամետ գործիչները Հայաստանում

«persona non grata” ?

Երկրների միջև ցանկացած պաշտոնական նամակագրություն իրականացվում է բացառապես Արտաքին գործերի նախարարությունների խողովակներով՝ համապատասխան դեսպանությունների միջոցով։

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանը «նոտան» ստացե՞լ է…

Սա փաստորեն սովորական աշխատանքային հարաբերություն չէ՝ ըստ էության «նոտա» է, որը պարտադիր պետք է անցներ պաշտոնական բոլոր խողովակներով, և բոլոր ընթացակարգերը։

2018թ.-ի Ապրիլից ՀՀ-ում ՌԴ դեսպան աշխատողն ասելիք չու՞նի։

Չեք ուզու՞մ հարցնել…

Չեք ուզու՞մ հարցնել, թե իր տեղակայման երկրում հակառուսական ալիքի հետ կապված ինչ կարծիքի է, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել վերջին 4,5 տարվա պաշտոնավարման ընթացքում։

Հ․Գ

Իսկ «մեծարգո» Կորոտչենկոն ու «պ-ն» Սլուցկին ցանկալի են…»։