Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:03
25.10.22
227

«Վիրավորական քայլ». Զատուլինն արձագանքել է իր մուտքը Հայաստան արգելելու որոշմանը

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դաշնության պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Ռուս հայտնի քաղաքական գործիչը բազմիցս մեղադրել է Հայաստանի իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: