Լրահոս
Քաղաքական
23:40
26.10.22
103

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ

Img default alt hy

Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 26֊ին այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։