Լրահոս
Իրավական
10:25
13.05.22
241

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը չի կալանավորվի

Img default alt hy

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է Երևանում 29-ամյա Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժել է կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը թողել անփոփոխ:

Արամ Նավասարդյանը ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։