Լրահոս
Տարածաշրջան
14:18
22.10.24
250

Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հոկտեմբերի 22-ին հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է երկու ուղղաթիռ։ Գործարանի աշխատակիցներին տարհանել են։ 

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։