Լրահոս
Քաղաքական
14:26
11.05.25
350

Հեռանկարում կարող է լինի նաև Պակիստանի մասնատման հարցը. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։

Սակայն արդյո՞ք այդպես է, և արդյո՞ք Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարող է ավարտվել այնպես, ինչպես պատկերացնում են Պակիստանում։

Հնդկական կողմում պետք է նկատենք, որ բոլորովին այլ հաշվարկներ են նշմարվում և դրանք առավել երկարաժամկետ հեռանկարին են վերաբերվում։

Այս փուլում եթե հնդկական կողմը ջրային ռեսուրսների կառավարման նախորդ` 1960 թ.-ի պայմանավորվածություններից հրաժարվի և ջրային հոսքերը` հատկապես Ինդոսի, սահմանափակի դեպի Պակիստան, ապա իսկապես չափազանց ծանր վիճակ կլինի Պակիստանի գյուղատնտեսության համար։

Հեռանկարում նաև Պակիստանի մասնատման հարցն է լինելու ակտուալ, եթե Հնդկաստանում պահպանվեն այն ազգայնական տրամադրությունները, որոնք այսօր առկա են»։