Լրահոս
Սպորտ
16:40
02.12.22
225

Հայտնի է՝ ով է Ճապոնիա-Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Img default alt hy

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Աո Տանական ճանաչվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի դեմ խաղի (2:1) լավագույն խաղացող։

24-ամյա կիսապաշտպանը դուրս է եկել Ճապոնիայի հավաքականի մեկնարկային կազմում ու 51-րդ րոպեին խփել հաղթական գնդակը։

Ճապոնիան E խմբում գրավեց առաջին տեղը և մրցաշարի 1/8 եզրափակչում կխաղա Խորվաթիայի հետ։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Աղբյուր  ArmSport.am