Լրահոս
Միջազգային
11:15
09.08.25
335

Հայտնի է՝ երբ և որտեղ կհանդիպեն Թրամփն ու Պուտինը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկերոջ հետ Ալյասկայում։

«Շատ սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահիս, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի հզոր նահանգում։

Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար»,-գրել է Թրամփը Truth Social հարթակում։