Լրահոս
Սպորտ
23:47
05.12.22
263

Հայտնի է՝ որքան կկազմեր Ռոնալդոյի և Մարադոնայի տրանսֆերային արժեքը ներկայումս

Img default alt hy

PlayRatings-ի կազմած ալգորիթմը դասակարգել է անցյալի մեծ ֆուտբոլիստներին՝ ըստ ներկայիս տրանսֆերային արժեքների։

Արդյունքում ստացվել են այնպիսի տրանսֆերային արժեքներ, որոնք չեն հանդիպում ժամանակակից խաղացողների շրջանում:

Մասնավորապես, պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ռոնալդոն է։ Բրազիլացին իր կարիերայի գագաթնակետին կարժենար 383 միլիոն եվրո:

Մարադոնայի տրանսֆերային արժեքները գնահատվել է 305 միլիոն, լավագույն եռյակը եզրափակել են Քրիստիան Վիերին և Միշել Պլատինին։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմել է 296 մլն եվրո։

Ըստ Transfermarkt-ի՝ Էրլինգ Հոլանդը ներկայումս աշխարհի ամենաթանկարժեք խաղացողն է՝ 170 միլիոն եվրոյով:

Աղբյուր  ArmSport.am