Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:02
01.11.22
183

Հայտնի է՝ երբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը

Img default alt hy

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

Կողմերը նաև քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները: