Լրահոս
Իրավական
18:45
29.04.25
421

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են․

«Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին:

Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում:

Կատարվում է նախաքննություն»: