Լրահոս
Հասարակական
23:30
01.11.22
165

Հայտնաբերվել է ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ․ ոստիկանություն

Img default alt hy

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները հավաստի տեղեկություն ստացան, որ Աթոյան փողոցի բնակիչներից մեկը հողամասում ապօրինի զենք-զինամթերք է թաքցրել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նույն օրը տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային քննչական մարմնի ծառայողներն այցելեցին Աթոյան փողոց։ Տեղեկությունները հաստատվեցին։ Իրավապահները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր՝ 7,62 մմ տրամաչափի 171 փամփուշտով։ Զենք-զինամթերքը թաղված էր հողամասում։

Տատնտերը ձերբակալվել ու տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն: