Լրահոս
Հասարակական
11:40
28.10.25
103

Հայտարարագրումը պարտադիր կլինի միայն կողմնակի եկամուտ ունեցողների համար

Խորհրդարանը ընդունել է փոփոխություն, որով հանվել է պարտադիր հայտարարագրման պահանջը։ ՊԵԿ-ը ավտոմատ կլրացնի միայն աշխատավարձը: Ավանդների, վարկերի տոկոսների վերաբերյալ տվյալները  քաղաքացիներն ինքնուրույն պետք է լրացնել: 

Իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն, որ եկամուտների հայտարարագրման գործընթացը ձախողվել է՝ չնայած վերջնաժամկետ նշանակված նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագրման ենթակա 700 հազար շահառուների միայն  20,7 տոկոսն է կատարել այդ պահանջը: