Լրահոս
Իրավական
23:21
02.04.25
257

Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ

Img default alt hy

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում են մեքենայից և ուժի գործադրմամբ պառկեցնում գետնին։ 

«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա, բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,- այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։