Լրահոս
Քաղաքական
13:35
02.11.22
84

Հայաստանը պետք է զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ․ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝Արևմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի։

Այսինքն.Իրանը պարզ ասում է՝ Փաշինյան ,Արևմուտքի հետ հերիք է դու ու Ալիևը «խաղեր տաք» ։

Ռայիսիի խոսքով ՝ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն:

Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:

Իսկ ովքե՞ր են օտար ուժերը։

Ակնհայտ է՝ Արևմուտքը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ»։