Լրահոս
Քաղաքական
17:00
27.10.22
79

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

 Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով:

Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»: