Լրահոս
Հասարակական
13:37
23.04.25
344

Հայաստանը 49 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կփոխանցի Սիրիային

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 2025 թվականի պետբյուջեով նախա­տեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպա­տակով։

Ըստ նախագծի՝ Սիրիայում ՀՀ կառավարության կողմից անձանց կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:

Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է 49 մլն դրամից «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի «11001. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջացառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» միջոցառման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին ուղղել 25 մլն դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածին՝ 23 մլն դրամ: