Լրահոս
Հասարակական
19:42
01.11.22
139

Հայաստանում տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում առաջընթաց կա. ԱՆ

Img default alt hy

Հայաստանում տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում առաջընթաց կա. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները տեսանելի են, իսկ դրանք մնայուն դարձնելուն ուղղված աշխատանքները կլինեն շարունակական:

Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են կատարել համատեղ ծրագրերի արդյունքների և հետագա համագործակցության վերաբերյալ:

Նախարարը բարձր է գնահատել COVID-19 համավարակի դեմ պայքարին ուղղված աջակցությունը, որը կուղղվի առողջապահական համակարգի ուժեղացմանը: