Լրահոս
Քաղաքական
12:10
24.11.22
79

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Img default alt hy

Հայաստանում 4 ամսվա ընթացքում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: 

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել Ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե  քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն։

Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից,  տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝  նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը։