Լրահոս
Շոու բիզնես
18:50
04.11.22
147

Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

Img default alt hy

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Դիրիժորն է Բրայըն Քասլզ-Անիըն: Մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

Ծրագրում կլինեն արիաներ՝ հայտնի օպերաներից։