Լրահոս
Քաղաքական
22:17
21.10.24
254

Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել:

Այսօր խորհրդարանում  տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ Ադրբեջանում ևս, սինքրոն ձևով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականորեն հենց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:

Մինչև Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում»: