Լրահոս
Քաղաքական
15:40
17.01.25
230

Հայաստանի իշխանության 3-րդ զիջումը՝ Ալիևի սպառնալիքներից հետո

 

«Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը»,- հայտարարել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նրա համոզմամբ՝ սահմանազատումը Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև Հայաստանի իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն ու Բարխուդարլուն, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլև հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման, գնացող մայրուղին և Վրաստանից Հայաստան մտնող գազատարը: Աբրահամյանի կարծիքով՝ մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևան-Բերդ ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ: