Լրահոս
Քաղաքական
10:22
19.05.22
193

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված էր մայիսի 16-17-ին, և այն չի կայացել․ Միրզոյան

Img default alt hy

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի կայացել մայիսի 16-ին,17-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է՝ կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն։

«Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։

Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- ասել է ԱԳ նախարարը։