Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:20
02.11.22
176

Հայաստանի առաջարկները Սոչիում չեն ընդունվել. Փաշինյանն օգտակար է համարում հանդիպումը

Արցախում ռուս խաղաղապահների ծառայության ժամկետը 5,15, 20 տարով երկարաձգելու` Հայաստանի վարչապետի առաջարկը չի ընդունվել Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ այսօր խորհրդարանում: 

Միևնույն ժամանակ Փաշինյանը շատ օգտակար և կարևոր է համարել Պուտինի ու Ալիևի հետ բանակցությունները, բայց նաև ասել է, որ հայկական կողմը մի առաջարկ էլ է արել եռակողմ հանդիպման ժամանակը, որը նույնպես չի ընդունվել: