Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:29
14.02.26
766

Հայ գերիներին ներում շնորհելն անհնար է․ Իլհամ Ալիև

Img default alt hy

Այս անձինք լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ գերիների մասին՝ նշելով, թե նրանց ներում շնորհելը անհնար է։

Ալիևը հստակեցրել է, որ մտադրված չէ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, որոնք «դատապարտվել» են ցմահ և երկարատև ազատազրկման։ Նա նրանց մեղադրել է «պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ», ինչը իբր հաստատվել է «վկաների ցուցմունքներով»։

Ալիևի խոսքով, ԱՄՆ փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նա այլ հարցերի շարքում բարձրացրել է նաև հայ գերիների հարցը․ «Ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»։

Ալիևը նշել է, որ անցյալ տարի օգոստոսին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել»։ «Ինձ համար հարցը փակված է»,- նշել է Ալիևը։