Լրահոս
Կրթություն և գիտություն
13:51
04.02.21
69

«Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների շուրջ աղմուկ այս պահին չկա. Դումանյան

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաեւ հայ եկեղեցու, հայոց պատմության եւ հայ գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին, փոխանցմում է news.am-ը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:

«Այս պահին ասելով՝ նկատի ունե՞ք դահլիճում»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը, իսկ նախարարը նշեց, որ նկատի ունի վերջին մեկուկես ամսվա ընթացքում: 

Նախարարը հավելեց, որ հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ են. «Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն»  առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք եւ հասկացել ենք, թե իրական աղմուկը ինչի շուրջ էր, այդ պատճառները վերացված են, այլեւս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, եւ որեւէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,-ասաց նա: