Լրահոս
Սպորտ
21:41
05.05.25
191

Հայ բռնցքամարտիկները Վրաստանում նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ

Img default alt hy

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում։ Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ  երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Բոլոր մրցակիցներին հաղթել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Վաղարշակ Քեյանը, 65 կգ Ալիկ Կճոյանը, 75 կգ Սամվել Սիրամարգյանը և 90 կգ Սարգիս Անդրեասյանը։

50 կգ Վահրամ Դովլաթբեկյանը և 70 կգ Արտյոմ Ստեփանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ Տիգրան Մակիչյանը, 70 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 85 կգ Րաֆֆի Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ։