Լրահոս
Միջազգային
15:02
31.10.22
104

Հարյուրից ավելի մարդ է մահացել Հնդկաստանում կամրջի փլուզման պատճառով

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջը փլուզվել, ընկել է գետը: Նախնական տվյալով՝ 132 մարդ է զոհվել, անհետ կորածներ կան: 19-րդ դարի կամուրջը վերանորոգումից հետո մեկ շաբաթ առաջ էր նորից շահագործման հանձնվել:

Քրեական գործ է հարուցվել գործակալության դեմ, որ զբաղվում էր 230 մետր երկարությամբ կամրջի սպասարկմամբ: