Լրահոս
Աշխարհ
13:25
23.11.22
100

Հարրիին և Մեգան Մարքլին կզրկե՞ն թագավորական տիտղոսներից

Img default alt hy

«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ Բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նիլ Գարդիները կոչ է արել թագավոր Չարլզ III-ին Սասեքսի դուքսին և դքսուհուն՝ արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին զրկել թագավորական տիտղոսներից այն բանից հետո, երբ նրանք դարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մրցանակի դափնեկիրներ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով The Mirror-ին։

Արտաքին քաղաքականության փորձագետ Գարդիները, ով ժամանակին եղել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի օգնականը, խոսել է այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը արժանացել են սենատոր Ռոբերտ Քենեդու հեղինակավոր «Հույսի զարկերակ» հակառասիստական մրցանակին՝ թագավորական ընտանքում կառուցվածքային ռասիզմի դեմ պայքարի համար։

Նա կոչ է արել թագավորին արագ և վճռականորեն զրկել նրանց թագավորական տիտղոսներից, քանի որ նրանց կողմից պարգևի ընդունումը համարում է վիրավորանք միապետության համար:
«Դա ծիծաղելի պարգև է Մեգանի և Հարրիի համար և ամոթալի հարձակում բրիտանական միապետության վրա»,- գրել է Գարդիները:

Իր հերթին, ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու զարմուհին՝ Քերի Քենեդին, որը վարելու մրցանակաբաշխությունը, գլխավորի մրցանակը, ասել է, որ զույգը խիզախորեն է վարվել՝ իմանալով, որ արդյունքում նրանք կօտարվեն։

Քրիստոֆեր Անդերսոնի «Եղբայրներ և կանայք. Ուիլյամի, Քեյթի, Հարրիի և Մեգանի անձնական կյանքի գաղտնիքները» գրքում ասվում է, որ թագավորական ընտանիքի անդամը, ով վիրավորել է Մեգան Մարքլին իր ռասիզմով, արքայազն Չարլզն է։ Գիրքը մեջբերում է Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի միջև զրույցը, որը Անդերսոնի խոսքերով տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հարրին և Մեգանը նշանվել են 2017 թվականի նոյեմբերին։

«Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեն նրանց երեխաները», իբր հետաքրքրվում է Չարլզը։ «Հոյակապ, ես համոզված եմ դրանում», – պատասխանել է Կամիլան: «Այսինքն՝ ի՞նչ գույն կունենան նրանց երեխաները»,- հավելել է Չարլզը՝ ակնարկելով, որ Մեգան Մարքլի մայրը սևամորթ է։