Լրահոս
Քաղաքական
10:50
21.05.22
271

Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել․ Աշոտյան

Img default alt hy

ԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։

Տիկին դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։

Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։

Զգու՞մ եք տարբերությունը»։