Լրահոս
Միջազգային
17:20
31.10.22
127

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ՌՕՈւ լայնածավալ զորավարժություններ են սկսել

Img default alt hy

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 31-ին սկսել են Vigilant Storm հնգօրյա զինավարժանքները շուրջ 240 ինքնաթիռների մասնակցությամբ. ռազմաօդային ուժերի՝ նման մասշտաբով զորավարժություններ չեն անցկացվել գրեթե հինգ տարի, հայտնել Է Yonhap գործակալությունը: Զինավարժանքները տեղի կունենան Կորեական թերաղզու երկնքում:

Սեուլը կներգրավի մոտավորապես 140 ինքնաթիռ, ներառյալ F-35A, F-15K և KF-16 կործանիչներ: Ամերիկյան կողմը գործի կդնի շուրջ 100 միավոր տեխնիկա, ներառյալ F-35B նվազ նկատելի կործանիչներ Ճապոնիայում գտնվող ռազմակայանից, EA-18 ռադիոԷլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ, U-2 բարձրագործ հետախույզ ինքնաթիռ և KC-135 լցավորիչ ինքնաթիռ: Այսպիսով, երկու կողմերն Էլ կներգրավեն հինգերորդ սերնդի կործանիչներ: Զորավարժություններին կմիանան Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:

Ընդամենը զինավարժանքների շրջանակներում պլանավորվում Է ավելի քան 1 600 ինքնաթիռ-թռիչք: Ներկայիս զինավարժանքները նման են Vigilant Ace զորվարժություններին, որոնց անցկացումը 2018 թվականին դադարեցվեց Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի օրոք, որը ձգտում Էր երկխոսության ԿԺԴՀ-ի հետ: Օդուժի վարժանքները կկայանան Սեուլի և Վաշինտոնի այն հայտարարությունների ֆոնին, թե ԿԺԴՀ-ն կարող Է միջուկային փորձարկում կատարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: