Լրահոս
Միջազգային
17:30
02.02.21
64

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ սիրիացի վարձկանները պետք է հեռանան Ղարաբաղից

Img default alt hy

Սիրիայից վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար, փոխանցում է news.am-ը:

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության եւ գործողությունների մասին»,- ասել է Զասը:

«Սիրիայից ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ ջոկատների, զինյալների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ կոնկրետ ռիսկ է մեր հավաքական անվտանգության համար»,- ընդգծել է նա: