Լրահոս
Սպորտ
20:45
01.04.23
151

Համլետ Մանուկյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անտալիայում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր և դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Խաչատրյանը, հավաքելով 14.100 միավոր, դարձավ փոխչեմպիոն:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում: