Լրահոս
Քաղաքական
10:35
26.01.23
85

Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարևոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։

Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի:

Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու նոր զինկոմի հետ և խնդրելու, որ պատշաճ ծանուցեն եռամսյա վարժական հավաքներին զորակոչված անձանց, որպեսզի հետագայում խնդիրներ և իրավական պատասխանատվություն չառաջացնի անձանց համար»։

Մեզ հետ զրույցում նա հերքեց, թե պահեստազորում հաշվառվածների ցանկ է պահանջել՝ ասելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, և համայնքապետերը չեն կարող դրան տիրապետել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։