Լրահոս
Միջազգային
14:50
21.03.25
168

ՀԱՄԱՍ-ը 3 հրթիռ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. Գազայում սպանդը շարունակվում է

 

Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում: Գազայի կենտրոնում և հարավում երեկվանից ինտենսիվ մարտեր են անցկացնում իսրայելցի զինվորները: Թել Ավիվը հայտարարել է, թե ռազմական գործողությամբ ընդլայնում է անվտանգային գոտին: Երեկ ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը: Ռուսաստանի ներկայացուցիչը մեղադրել է Իսրայելին՝ հօգուտ պատերազմի ընտրություն կատարելու համար: Իսրայելական զինուժի ավիահարվածների հետևանքով 4 հարյուրից ավելի մարդ է մահացել Գազայում, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ: