Լրահոս
Քաղաքական
12:36
23.11.22
88

Համաձայնեցվել է ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին. Ստանիսլավ Զաս

Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։