Լրահոս
Հայաստան
20:14
06.01.21
56

Հակառուսական քարոզի լոկոմոտիվի դերը ստանձնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Դեժավյու»

Img default alt hy

Հակառուսական քարոզի լոկոմոտիվի դերը ստանձնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր մեդիառեսուրսներով, գրում է «Դեժավյու» տելեգրամ ալիքը:

«Արման Բաբաջանյանը հանրությանը հայտնի է որպես արևմտյան հետախուզության գործակալական ցանցի ներկայացուցիչ և, ըստ էության, Ռուսաստանին բոլոր հնարավոր տարբերակներով վարկաբեկելու հանձնարարականն արդեն իջեցված է:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի 1in.am-ը հայտ է ներկայացրել ՀՌԱՀ մրցույթին և հավակնում է հանրային մուլտիպլեքսի վրա ունենալ իր սեփական հեռուստատեսությունը: 

Արդեն շրջանառված տեղեկությունների համաձայն՝ ԱՐ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարեցնի իր հեռարձակումը, որից հետո ԱՐ-ի ողջ տեխնիկան կնվիրաբերվի Արման Բաբաջանյանի ընկերությանը: Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու լիցենզիա ստանալու դեպքում, ինչը լավատեղյակ աղբյուրները համարում են հնարավոր, Արման Բաբաջանյանի հեռուստատեսությունը վարելու է ընդգծված հակառուսական, հակահայկական, հակաազգային քաղաքականություն եւ սպասարկելու է արեւմտյան հատուկ ծառայությունների շահերը, նպաստելու է այդ քաղաքական ուղղվածության տարածմանը:

Ընդհանրապես հետաքրքիր զարգացումներ են սպասվում առաջիկայում: ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում հայտ է ներկայացրել նաեւ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական: Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը եւս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծահարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը՝ ենթադրաբար դառնալով Freenews-ի խմբագրական քաղաքականության հիմնական թելադրողը: Վիլեն Շատվորյանն Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մտերիմ ընկերն է եւ հայտնի է իր հակառուսական հայացքներով:

Մեր տեղեկություններով՝ Վիլեն Շատվորյանի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է:

Այս ֆոնին հատկանշական է վերջին օրերին ֆեյսբուքում իշխանամետ օգտատերերի սկսած արշավը Հ2, armnews, yerkirmedia, TV5, Կենտրոն հեռուստաընկերությունների դեմ, որի նախաձեռնողները, ըստ մեզ հասած տեղեկության, Ալեն Սիմոնյանն ու Արման Բաբաջանյանն են»,-գրում է «Դեժավյու»-ն: