Լրահոս
Քաղաքական
14:00
23.04.23
267

Հակարիի կամուրջն ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել` փակել Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը:

Շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի ուժերով:

Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների` ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»:

Միջազգային հանրության լռության և ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ճգնաժամը խորացնելու իր հանցավոր քաղաքականությունը»,- գրել է նա: