Լրահոս
Հասարակական
12:55
11.11.22
80

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. ՊՆ

Img default alt hy

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: