Լրահոս
Միջազգային
11:24
20.05.22
277

Հաղթանակը տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա. Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անկախության համար մղվող պատերազմում հաղթանակն Ուկրաինային տասնյակ հազարավոր կյանքեր կարժենա, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «pravda.com.ua»-ն։

«Այս պատերազմը, իհարկե, անկախության պատերազմ է, կարելի է ասել, որ սա հետաձգված պատերազմ է, հետաձգվել է 30 տարով՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք Անկախություն ձեռք բերել 1991 թվականին, կամ հարյուր տարի՝ հաշվի առնելով մեր նախկին պատմությունը։ 

Չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք, և դա կլինի մեր պատմության մեջ այնպես, ինչպես անկախության համար պայքարած և հաղթանակած մյուս երկրների պատմության մեջ, որոնք դադարեցին խնդրողներ լինելուց և դարձան սուբյեկտներ։

Բայց պետք է հիշել, որ այս ամենի գինը տասնյակ հազարավոր կյանքեր են։ Բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են թշնամու ձեռքով: Տասնյակ հազարավոր», - ասել է Զելենսկին: